Էլեկտրական ջեռուցման կաթսաները նախատեսված են բնակարանների և հիմնարկ ձեռնարկությունների անհատական ջեռուցման համար, և կարող են նաև տեղադրվել այն վայրերում, որտեղ իրականացվում է ջեռուցում գազի կաթսաներով, որպես ջեռուցման ալտերնատիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձմեռվա անպատեհ պահին կարող է դադարեցվի գազամատակարարումը վթարի պատճառով, կամ շարքից դուրս գա գազի կաթսան, որը պատահում է հաճախակի, և ստեղծված անելանելի վիճակից դուրս է բերում մեր ձեռնարկության արտադրած բարձրորակ էլեկտրական կաթսան, որը տարիներ շարունակ իր անխափան աշխատանքով գոհացնում է մեր գնորդներին: Բարձր օգտակար գործողության գործակցի (98%) և անվտանգության քառակարգ համակարգի մեր արտադրանքը չի զիջում համաշխարհային նմուշներին: Արտադրվում է ցանկացած հզորության կաթսա (6-250կՎտ) նախնական պատվերով, իսկ ավելի մասսայական պահանջարկ են ներկայացնում 6, 12, 18 և 36 կՎտ հզորություններով կաթսաները, նկ.1: