Ջրի պոմպերի ավտոմատ ղեկավարման համար մեր ձեռնարկությունում նախագծվել և արտադրվում է ՄԵՐԻ 12ՊԱ պոմպերի ավտոմատիկա, որը կարելի է տեղադրել ինչպես պոմպի վրա, այնպես էլ պոմպից դուրս ջրագծի որևէ հարմար տեղ:

Պոմպի ավտոմատիկան հագեցած է ժամանակակից միկրոպրոցեսորային տեխնոլոգիայով, որը հնարավորություն է տալիս հուսալի և անխափան աշխատանք, ապահովելով նորմալ ջրամատակարարում բաքից: Ավտոմատիկան պոմպի աշխատանքը ղեկավարում է հետևյալ սկզբունքով` ավտոմատիկ սարքի ճնշման տվիչի օգնությամբ որոշվում է ջրագծում ճնշման առկայությունը. եթե ճնշումը ցածր է նորմայից, ապա սարքը միացնում է պոմպի լարումը, որից հետո հոսքի տվիչի միջոցով որոշվում է պոմպի աշխատելու պահը:

Ավտոմատիկան ունի հնարավորություն ջրի բաքի մեջ հատուկ նիկելային տվիչներ ովորոշելու պոմպի աշխատանքի դադարեցումը բաքի մեջ անհրաժեշտ քանակի ջուր չլինելու դեպքում:

Ավտոմատիկան աշխատում է ցանկացած պոմպի դեպքում, պատվերից կախված փոխվում է միայն սարքի էլ. թողարկիչը:

Ավտոմատիկան սնվում է 220Վ. 50Հրց լարման ցանցից, ծախսելով 3 Վատտ հզորություն:

Մինչև 3 կՎտ հզորության պոմպեր համար ավտոմատիկայի գինն է` 65000 ՀՀԴ: