Հակահրդեհային եվ անվտանգության GSM համակարգ ОПС-016, ОПС-017 | Տեխնիկական շահագործման ձեռնարկ
1. ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀՆԱՐԱՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1.1 5 գծային տիրույթ անվտանգության հսկողության` մինչև 25 տվիչ1.2 4 գծային տիրույթ հակահրդահային հսկողության` մինչև 20 տվիչ1.3 1 գծային տիրույթ գլխավոր դռան հսկողության1.4 LCD էկրանին գործարքման ընթացքում կկարդաք` Ամսաթիվը, որը կարգավորվում է GSM-ով ավտոմատ Ժամանակը, որը կարգավորվում է GSM-ով ավտոմատ Տեղային ջերմաստիճանը
12 Վ. ակումուլյատորային մարտկոցի լարումը Գծային տիրույթների միացված և ակտիվ վիճակները Հսկողության ռեժիմները (PC), (OC)
GSM անտենայի ակտիվության մակարդակը
Տագնապի ժամանակ զանգերի և SMS հաղորդագրությունների հեռախոսահամարները
Ելքային և մուտքային պաուզաների հետհաշվարկային ժամանակները
Քառանիշ գաղտնիության կոդ հավաքելու ժամանակ` աստղանիշերը
1.5 լուսադիոդային ինդիկատորները տեղեկացնւմ են 1-9 տիրույթների միացված վիճակները և գլխավոր դռան (D) փակ կամ բաց լինելն
1.6 թվային ստեղնաշարի միջոցով` հավաքելով *999#, այնուհետև համակարգ մուտք գործելու կոդը, մտնելով գլխավոր ընտրացանկ, A,B կոճակներով թերթել էկրանը, C կոճակով ջնջել հին ինֆորմացիան և գրել նորը, և գործողությունները ավարտելուց հետո հաստատել D կոճակով, կարող եք կատարել հետևյալ կարգավորումները`
մուտքի պաուզայի ժամանակը 1-10 վրկ. Ելքի պաուզայի ժամանակը 20-60 վրկ.
Տագնապ ազդանշանի և դադարի տևողությունը 5-10 վրկ. 1-9 տիրույթների միացում և անջատում, դնելով 1 կամ 0
Հեռախոսահամարների մուտքագրում 1-6 հերթականությամբ, հավաքելով 0ից հետո 8անիշ թիվ
SMS հաղորդագրությունների համարների մուտքագրում 1,2 հերթականությամբ
Ժամանակի ճշգրտում GSM կապով
1.7 թվային ստեղնաշարի միջոցով` հավաքելով *998#, մտնւմ եք էլեկ- տրոնային մատյան, որը կատարում է հետևյալ գրառումները`
անվտանգության համակարգի ակտիվացումները անվտանգության համակարգի ապաակտիվացումները տագնապի ընթացքում ակտիվացված տվիչների տիրույթները գլխավոր դռան բացվելուց չի մուտքագրվել գաղտնի կոդը էլեկտրոնային մատյանը կարող է գրառել և պահպանել առավելագույնը վերջին 200 էջերը
1.8 թվային ստեղնաշարի միջոցով` հավաքելով *101#, կարող եք անջատել տագնապի ազդանշանի ձայնը, երբ ակտիվացած է 6-9 տիրույթների տվիչներից
1.9 թվային ստեղնաշարի միջոցով` հավաքելով *հին կոդ*նոր կոդ#, կփո- խեք գաղտնիության կոդը: Գործարանային գաղտնիության կոդն է`1234:
2. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
2.1 Համակարգը բաղկացած է գլխավոր և կոմուտացիոն բլոկներից: Գլխավոր բլոկից երկու մալուխներով 1-9 տիրույթները միանում են կոմուտացիոն բլոկի բաժանարար հարթակին, և բաժանարար հարթակի կցորդիչներով եռալար մալուխներոմ միամում տվիչներն: Կոմուտացիոն բլոկի մեջ են տեղադրված են նաև 12 Վ. ակումուլ- յատորային մարտկոցը իր ցանցային լիցքավորիչով, և տագնապ- ազդանշանային սարքը:
2.2 Գլխավոր բլոկի արտաքին տեսքը բերված է նկ.1, ներքին կառուցվածքը նկ. 2 և նկ. 3: Գլխավոր բլոկի արտաքին մասում տեղադրված են LCD էկրանը (նկ. 1.1), թվային ստեղնաշարը (նկ. 1.2) և գծային տիրույթների լուսադիոդային ինդիկատորները (նկ. 1.3): Գլխավոր բլոկի ներսում տեղադրված են միկրոպրոցեսորային հարթակը (նկ.2.1), որի վրաից կցորդիչներով մալուխները միացվում են կոմուտացիոն բլոկին, և LCD էկրանի հարթակը (նկ.2.2): Գլխավոր բլոկի հետնամասում է գտնվում 5Վ, լարման կայունացուցիչի (նկ.3.1) և 3.7Վ. ակումուլյատորի լիցքա- վորիչի (նկ.3.2) հարթակնեևը, 3,7Վ. ակումուլյատորը (նկ.3.3), SIM-900 GSM մոդուլը (նկ.3.4), որի վրա տեղադրվում է SIM քարտը:
2.3 Կոմուտացիոն բլոկի արտաքին տեսքը բերված է նկ.4, իսկ ներսի
դասավորությունը նկ.5: Կոմուտացիոն բլոկի մեջ տեղադրված է 12Վ. ակումուլյատորը (նկ.5.1), տագնապային ազդանշանային սարքը (նկ.5.2), կոմուտացիոն հարթակը (նկ.5.3), ցանցային լիցքավորիչ բլոկը (նկ.5.4), և ցանցային անջատիչը (նկ.5.5):
Մանրամասն կարդացեք Տեխնիկական շահագործման ձեռնարկում: