Քաղաքային վերելակների շահագործման և հսկման համակարգ

Տվյալ համակարգը նախատեսված է քաղաքային վերելակների շահագործումն ապահովող դիսպետչերական ծառայության համար: Համակարգը բաղկացած է վերելակների մեջ տեղադրված ինֆորմացիոն բլոկներից և կենտրոնական դիսպետչերական վահանակից:

Վերելակների ինֆորմացիոն բլոկները անհրաժեշտ տեխնիկական տեղեկությունները փոխանցում են և ձայնային կապն իրականացնում բջջային կապի միջոցով: Կենտրոնական դիսպետչերական վահանակը  պատվիրատուի ցանկությամբ կարող է լինել համակարգչային ծրագրային ապահովումով կամ սովորական բջջային ապարատներով պարզեցված տարբերակով:

Վերելակների ինֆորմացիոն բլոկները սնվում են վերելակի մեջ տեղադրված 12 Վոլտ ակումուլյատորային մարտկոցից:

Համակարգի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը

1. Համակարգի՝ վերելակներում տեղադրվող ինֆորմացիոն բլոկները բաղկացած են միկրոպրոցեսորային կոնտրոլյոր ձևավորիչից և բջջային հեռախոսային ապարատից: Կենտրոնական դիսպետչերական վահանակը կարող է պատրաստվել համակարգչային ծրագրային ապահովման բլոկով,  համակարգիչով և ծրագրային փաթեթով կամ սովորական բջջային հեռախոսային ապարատով:

2.1  Ինֆորմացիոն բլոկների աշխատանքի հիմքում ընկած է հետևյալ սկզբունքը՝ վերելակի   ազդանշանային համակարգից  վերցվում է ցանցային լարման բացակայությամբ ռելեային կոնտակտը, որը փոխանցվում է միկրոպրոցեսորին՝ ձևավորելով «Չկա ցանցային լարում» ազդանշանը:

2.2 Վերելակի  ազդանշանային համակարգի՝ դռների անսարքության ռելեային կոնտակտը տալով միկրոպրոցեսորին ձևավորում է .«Сигнализация охраны шахта»  ազդանշանը:

2.3 Վերելակի «կանչ» կոճակի կոնտակները տալով միկրոպրոցեսորին ձևավորում է հեռախոսային զանգ դիսպետչերին, որը կապ է հաստատում վերելակի ուղևորի և դիսպետչերի միջև:

Կենտրոնական դիսպետչերական վահանակի աշխատանքի սկզբունքը

3.1 Եթե վահանակը կառուցված է համակարգչային ծրագրային ապահովմամբ, ապա ընդունելով վերելակի ինֆորմացիոն բլոկների ազդանշանները, գրանցում է վթարի ձևը, ժամանակը, իսկ ուղևորի զանգի դեպքում միացվում է երկկողմանի խոսակցություն ուղևորի և դիսպետչերի միջև: Մինչև վթարի վերացվելը 30 րոպեն մեկ անգամ տվյալ վերելակի ինֆորմացիոն բլոկը ուղարկում է տագնապի ազդանշանը 10 վայրկանի ընթացքում և անջատում: Բոլոր ազդանշանները, որոնք ընդունվել են համակարգչի կողմից, գրանցվում և պահպանվում են առնվազն մեկ ամսվա ընթացքում:

3.2 Պարզեցված կենտրոնական դիսպետչերական վահանակի դեպքում կա ընդամենը երեք բջջային հեռախոսային ապարատ, որոնցից մեկը ապահովում է ձայնային կապը ուղևորի և դիսպետչերի միջև, իսկ մյուս երկուսով ստանում ենք վթարների տեսակի մասին տեղեկություն:

Գնացուցակ` մեկ տարվա երաշխիքային սպասարկումով

 Անվանումը 1 հատի գինը առանց ԱԱՀ-ի /$/  Տեղադրման աշխատանքների համար /$/
 1
վերելակներում տեղադրվող ինֆորմացիոն բլոկ բջջային հեռախոսի ապարատով  130  70
 2 համակարգչային ծրագրային ապահովման բլոկի մոդեմ  600  250
 համակարգչային ծրագրային ապահովման բլոկի համակարգիչ  800  150
 4 համակարգչային ծրագրային ապահովման բլոկի ծրագրային ապահովում  3000  150
 5 սովորական բջջային հեռախոսային ապարատներով կենտրոնական վահանակ  600  250