Հիմնական տեխնիկական բնութագրերը

1. Ազդանշանային համակարգը բաղկացած է գլխավոր բլոկից, նկ.1, մուտքի կոդավորիչից (CD), զոնալ մոդուլներից (MZ), ֆունկցիոնալ մոդուլներից (MF) և մարտկոց-լիցքավորիչ սարքերից (AZU), նկ.2:

 

Նկ.1

 

Գլխավոր բլոկի RS485 պորտից երկուուղղություններով (A, B) քառալար մալուխով միանում են զոնալ մոդուլները, ֆունկցիոնալ մոդուլները, մուտքի կոդավորիչը և մարտկոց-լիցքավորիչ սարքերը զուգահեռաբար: Զոնալ մոդուլները լինում են հակահրդեհային (PS) և հսկողության (OS), որոնք ապահովում են չորսական զոնա, ամեն զոնային մինչև 10 ցանկացած տվիչ միացնելու հնարավորությամբ:

Նկ.2

 

Ամեն զոնա ունի իր կոնկրետ հասցեն, որի միացման և անջատման ժամերը ֆիքսվում են գլխավոր բլոկի հիշողության մեջ, և տագնապի ժամանակ SMS-զանգ ուղարկվում համապատասխան հեռախոսներին:
2. Առանց լիցքավորման մարտկոցները կարող են աշխատել 4 ժամից ոչ պակաս (միչև 20 զոնալ մոդուլ, 100 տվիչ):
3. Ազդանշանային համակարգը ունիվերսալ է, ապահովում է ինչպես շուրջօրյա հակահրդեհային և հսկողության պաշտպանություն, այնպես էլ իրականացնում է 14x7 ֆունկցիոնալ գործողություններ, ապահովելով 256x4 հակահրդեհային, 128x4 հսկողության, 128x4 հատուկ հսկողության զոնաներում (ընդամենը2048 հսկման զոնաներ), ազդանշանների գրանցում ըստ զոնաների հասցեների և տագնապի առաջացման ժամանակի:
4. Գլխավոր բլոկին միացվում են նվազագույնը մեկական հակահրդեհային և հսկողության զոնալ մոդուլները, և առավելագույնը 256 ական հակահրդեհային և հսկողության զոնալ մոդուլները, 14 հատ ֆունկցիոնալ մոդուլները և ամեն 10 հակահրդեհային կամ հսկողության զոնալ մոդուլների դեպքում համակարգում ավելացվում են նոր մարտկոց-լիցքավորիչ սարքեր: Հակահրդեհային զոնալ և հատուկ հսկողության զոնալ մոդուլները կատարում են շուրջօրյա հսկողություն, և երբ այս մոդուլների տվիչները գրանցեն տագնապ, ապա ազդանշանային համակարգի տագնապ ազդանշանները կարելի է դադարեցնել միայն մուտքի կոդավորիչով, համապատասխան կոդը հավաքելով :
5. Ազդանշանային համակարգից կարող են օգտվել մինչև 9 բաժանորդ (պատվերի դեպքում բաժանորդների թիվը կհասնի 99 ), որոնց կտրամադրվի 1-9ը թվերից որևէ մեկը յուրաքանչյուրին, իսկ բաժանորդները գլխավոր բլոկի մեջ կգրեն իրենց գաղտնի կոդերը, քառանիշ թվերով: Յուրաքանչյուր բաժանորդին կհատկացվեն համապատասխանաբար որոշակի զոնաներ(հատուկ հսկողության ), որոնց ակտիվացնելն, կամ անջատելն կարող է կատարել տվյալ բաժանորդը, հավաքելով մուտքի կամ ելքի գաղտնի կոդը հետևյալ կերպ`ա/ մուտքի կոդավորիչը տեղադրվում է ընդհանուր սրահում, որի մուտքային դռան վրա կա մագնիսական տվիչ, ներս մտնելիս միչև 15 վայրկյանի ընթացքում անհրաժեշտ է մուտքի կոդավորիչի վրա 1 վայրկյան սեղմած պահել բաժանորդին հատկացված 1-9 իր թիվը, երբ կմիանա K(կոդ) լույսը մշտական, պետք է հավաքի իր գաղտնի քառանիշ կոդը, որից հետո K լույսը կթարթի 0,5/5 վրկ. կարճ իմպուլսներով և կանջատվի ձայնային ազդանշանը: Եթե 15 վայրկյանի ընթացքում չհասցնեն հավաքել, կմիանա տագնապ ազդանշանը: Իսկ եթե դուռը բաց մնա ոչ աշխատանքային ժամերին , ապա կմիանա նորից տագնապային ազդանշանը, եթե լրիվ բաժանորդները ներսում չեն: Աշխատանքային ժամերը փոփոխվող են, և աշխատանքային ժամի սկսվելուց հետո եթե մեկ բաժանորդ արդեն հավաքել է իր մուտքային կոդը, ապա մուտքի դռան ռեժիմը անջատված է: բ/ բաժանորդը դուրս գնալիս պետք է նույն կարգով սեղմած պահի իր միանիշ թիվը մինչև մշտական վառվի K լույսը, այնուհետև հավաքի իր գաղտնի քառանիշ կոդը և դուրս գա փակելով դրսի դուռը, քանզի աշխատանքային ժամերից դուրս կա 50 վրկ. որից հետո կմիանա տագնապային ազդանշանը:
6. Կա նաև ընդհանուր գաղտնի մեկ այլ կոդ, որը գիտի միայն համակարգի պատասխանատուն, որի միջոցով ակտիվացնում և անջատում է մնացած բոլոր հսկողության զոնաները, և տագնապի ժամանակ այդ կոդով է հնարավոր անջատել բոլոր տեսակի տագնապային վիճակները: Իրականացվում է վերը նշված ձևով, միայն սեղմած պետք է պահել 0 թիվը մինչև մշտական վառվի K լույսը, որից հետո հավաքել քառանիշ գաղտնի կոդը:
7. Կոդավորիչ բլոկի վրա կան 4 լուսային ինդիկատորներ `’’D’’-դուռ, “PS”- հակահրդեհային ազդանշան, “OS”-հսկողության ազդանշան, “K”-կոդավորում: Նորմալ վիճակում բոլոր լույսերը պետք է 5 վրկ. մեկ տան 0,5 տևողության իմպուլս, տագնապի ժամանակ 0,5/0,5 իմպուլսների շարք, իսկ կոդավորման դեպքում` երբ սեղմած պահվում է միանիշ թիվը, մշտական է K լույսը, կոդը ճիշտ հավաքելուց հետո 0,5/5 իմպուլսներով` այսինքն կատարված է: Երեք անգամ մուտքի կոդավորիչի վրա ցանկացած սխալ գործողություն միացնում է տագնապ ազդանշանը և զանգում համապատասխան համարներին, ընկնելով փակված վիճակ, մինչև գլխավոր բլոկից բերվի նորմալ վիճակի:
8. Կա հատուկ կոդավորում` երբ հատուկ հսկողության զոնաներից մի քանիսի ակտիվացման և անջատման ժամանակ պետք է 3 բաժանորդ սահմանված հերթականությամբ հավաքեն իրենց գաղտնի կոդերը նույն եղանակով` նախապես սեղմած պահեն իրենց միանիշ թիվը, որից հետո հավաքեն գաղտնի քառանիշ կոդը:
9. Մուտքի դռան պաուզան կարելի է կարգավորել 0-20վրկ., ելքի դռան պաուզան`50-90վրկ., տագնապի ազդանշանը`30վրկ, և 0-60վրկ պաուզա:
10. Գլխավոր բլոկի ներսում տեղադրած ջերմաստիճանային տվիչը հսկում է տվյալ տարածքի ջերմաստիճանային փոփոխությունները, օրինակ` եթե ջերմաստիճանը նվազի մինչև +2 աստիճան, ապա կգրանցի սառեցման ռեժիմ և կուղարկի SMS պատասխանատուի հեռախոսին: Եթե ջերմաստիճանը բարձրանա մինչև +50 աստիճան, ապա կգրանցի տաքացման ռեժիմ և կուղարկի SMS պատասխանատուի հեռախոսին:
11. Գլխավոր բլոկի ներսում տեղադրած լարման տվիչը հսկում է մարտկոցի աշխատանքը` եթե երկար ժամանակով խզվի ցանցային լարումը, կամ մարտկոցի լիցքավորման խնդիր առաջանա, որի ժամանակ մարտկոցի լարումը նվազի մինչև 10.5 Վոլտ, ապա կգրանցի սնման սիստեմի խախտում, և կուղարկի SMS պատասխանատուի հեռախոսին:
12. Գլխավոր բլոկին միացված խոնավության տվիչը, որը տեղադրվում է հատակի մակերեսից 2մմ բարձր, հայտնաբերելով նորմայից բարձր խոնավություն, կամ ջրի առկայություն, ապա կգրանցի սանտեխնիկական ռեժիմի վթար և կուղարկի SMS պատասխանատուի հեռախոսին:
13. Հատուկ ռեժիմ, որով համակարգը կարող է միացնել հակահրդեհային ջրաշիթային փականները, մինչև 2 կանալ, իսկ հատուկ պատվերով` կանալների թիվը կարող է հասցնել 98-ի, կիրառելով ֆունկցիոնալ մոդուլներ:
14. Համակարգի միջոցով հնարավոր է` բջջային հեռախոսով ղեկավարելու էլեկտրական տարբեր սարքեր, ֆունկցիոնալ մոդուլների օգնությամբ:
15. Համակարգն ունի հնարավորություն միացնելու ուսումնական հաստատությունների դասամիջոց-դասաժամ զանգերը օրվա ընթացքում 32 անգամ, եթե պասիվ է հսկող համակարգը, ֆունկցիոնալ մոդուլների օգնությամբ:
16. Համակարգն ունի դիագնոստիկայի հնարավորություն, բոլոր ռեժիմների փոփոխության և տվիչների աշխատելու պահերը ըստ օրերի, ժամերի և րոպեների գրանցելով գլխավոր բլոկի
հիշողության մեջ, որոնք կարող ենք կարդալ ինչպես գլխավոր բլոկի դիսպլեյի վրա, այնպես էլ միանալով համակարգչին: Երբ հիշողության բուֆերը լցվի, կշարունակի գրանցել, ջնջելով հին գրանցումները: