ՓՈՔՐ ՀԻԴՐԵԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ 500-5000 ԿՎՏ ՀԶՈՐՈւԹՅԱՆ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

 

Արտադրում ենք 500-5000 կՎտ հզորության հիդրոգեներատորների համար նորագույն տեխնոլոգիաներով էլեկտրոնային ղեկավարման համակարգեր:

Համակարգի հիմնական տեխնիկական
պայմաններն են`

  • համակարգը համալրված է ծրագրավորվող միկրոպրոցեսորային վահանակով:
  • ունի ռոտորի տիրիստորային գռգռիչ:
  • ունի ռոտորի դաշտի էլեկտրոնային ավտոմատ մարիչ:
  • ապահովում է գեներատորի առանցքակալների ջերմային ռեժիմների ավտոմատ հսկողություն:
  • ապահովում է գեներատորի թողարկման և անջատման ռեժիմները:
  • ապահովում է վթարային` ակնթարթային անջատում, սիստեմի կամ գենեռատորի ռեժիմների կտրուկ սահմանային խախտուների դեպքում, համաձայն գործող ստանդարտների, որոնք պետք է մուտքագրվեն սարքի հիշողւթյան մեջ:

 

 

  • ՈՒնի գեներատորի թողարկման և անջատումների գրանցման և դիագնոստիկայի հնարավորություն:

  • ունի սիստեմի և գեներատորի ելքային լարումների, ռոտորի լարման և հոսանքի, գռգռիչի սնման լարման և հոսանքի, ցանցային հաճախականությունների, գեներատորի առանցքակալների և տիրիստորների ջերմաստիճանների, իրական ժամանակի և ամսաթվերի ցուցադում էկրանին որոշակի հաջորդականությամբ:

  • ունի ձայնային ազդանշանով զգուշացնելու, ցանկացած ռեժիմի խախտման սկսվելու մասին:

  • ունի գենեռատորի գործաքման հետևյալ ռեժիմները`1. 8 ժամյա, կամ 10րոպե, փորձարկում ռոտորի լարման աստիճանական ավելացումով, եթե գեներատորը երկար ժամանակ եղել է անջատված վիճակում, 2. Գեներատորի անկախ գործարկում, 3. Գեներատորի նախապատրաստում սիստեմին միցնելու, 4. Գեներատորի հարկադիր անջատոման ռեժիմ:

 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ