Ջրի փականների ղեկավարման ՄԵՐԻՋՓՂ091, ՄԵՐԻՋՓՂ092 բլոկները նախագծվել և արտադրվում ե նմեր ձեռնարկությունում: Նախատեսված են ջրի փականների ղեկավարման համար, երբ փականը միացված է ջրի բաքին, կամ փականով լցվում է բաքը:

Ունենք երկու մոդել`

1. ՄԵՐԻ ՋՓՂ091 բլոկը, որը նախատեսված է պաշտպանելու փականը ջրի բացակայության դեպքում, որի համար բաքի մեջ հատակից 5սմ. և 30սմ. բարձրության վրա տեղադրվում են ջրի մակարդակի նիկելային տվիչներ: Երբ բաքի ջուրը նվազում է ավելի ցածր նեքևի տվիչից, ապա բլոկը անջատում է փականը, և միացնում այն, երբ ջրի մակարդակը հավասարվում է վերին տվիչին:

2. ՄԵՐԻ ՋՓՂ092 բլոկը, որը նախատեսված է ղեկավարելու բաքը ջուր լցնող փականը, որի համար բաքի վերևից 5 սմ. և 30սմ. Մակարդակի վրա տեղադրվում են ջրի մակարդակի նիկելային տվիչներ: Երբ բաքը դատարկ է կամ ջուրը պակաս է ներքևի մակարդակի տվիչից, ապա բլոկը միացնում է փականը և անջատում, երբ ջրի մակարդակը հավասարվում է վերին տվիչի մակարդակին: Այսպիսով բլոկի օգնությամբ բաքի մեջ ջրի մակարդակը միշ տպահպանվում է երկու տվիչների միջև:

Բլոկները պատվիրատուի պահանջով արտադրվումեն 220Վ. 50Հրց. կամ 24Վ. 50Հրց. սնման լարումներով: Յուրաքանչյուր բլոկի հզորության ծախսը չի գերազանցում 5 Վատտը, իսկ ելքային շղթան սիմիստորային ռելեով է, որն աշխատում է ցանկացած լարման և հզորության թողարկիչի հետ:

Գինը` ՄԵՐԻՋՓՂ091 ---------------- 45000ՀՀԴ

ՀՀԴ ՄԵՐԻՋՓՂ092 ---------------- 45000ՀՀԴ