Տրանսպորտային և հետիոտնային լուսադիոդային լուսացույցեր Տ.1.1, Տ.1.2, Հ.1.2

Լուսացույցերը պատրաստվում են ГОСТ Р 52282-ի համաձայն,

 

 

Լուսադիոդներով ավտոտրանսպորտային հարթ լուսացույցերը և Ճանապարհային երթևեկության կարգավորիչները նախագծվել և արտադրվում են ՀՀ, ք. Հրազդանում, մեր ձեռնարկությունում` համաձայն ГОСТ Р 52282-2004 պահանջների:

Այսպիսի լուսացույցներ արդեն 10 տարի է անխափան աշխատում են Հրազդանի բարդ կլիմայական պայմաններում, և շուրջ 5 տարի աշխատում են ք. Երևանի Լեո-Պարոնյան խաչմերուկում, գ. Գառնիում, ք. Աբովյանում:

Մեր արտադրած լուսացույցերը ունեն հետևյալ առավելությունները`

1. Ավելի խնայող են, մեկ լուսահարթակի ծախսը 5 Վտ,

2. Խաչմերուկի լուսացույցերի միջև կապը իրականացվում է առանց թանկարժեք մալուխների,

3. Ամենակարևոր 2 առավելություն` արտադրվում է մեր հանրապետությունում և անհամեմատ էժան է շուկայականից: