Ջրի պոմպերի ղեկավարման ՄԵՐԻ ՋՊՂ091, ՄԵՐԻ ՋՊՂ092, ՄԵՐԻ ՋՊՂ093 բլոկները նախագծվել և արտադրվում են մեր ձեռնարկությունում:
Ունենք երեք մոդել`
1. ՄԵՐԻ ՋՊՂ091 բլոկը, որը նախատեսված է պաշտպանելու պոմպը ջրիբացակայության դեպքում, որի համար բաքի մեջ հատակից 5սմ. և 30սմ. բարձրության վրա տեղադրվում են ջրի մակարդակի նիկելային տվիչներ: Երբ բաքի ջուրը նվազում է նեքևի տվիչից ցածր, ապա բլոկը անջատում է պոմպը, և միացնում այն, երբ ջրի մակարդակը հավասարվում է վերին տվիչին:
2. ՄԵՐԻ ՋՊՂ092 բլոկը, որը նախատեսված է ղեկավարելո ւբաքը ջուրլ ցնող պոմպը, որի համար բաքի վերևից 5 սմ. և 30սմ. մակարդակի վրա տեղադրվում են ջրի մակարդակի նիկելային տվիչներ: Երբ բաքը դատարկ է կամ ջուրը պակաս է ցածր մակարդակի տվիչից, ապա բլոկը միացնում է պոմպը և անջատում, երբ ջրի մակարդակը հավասարվում է վերին տվիչի մակարդակին: Այսպիսով բլոկի օգնությամբ բաքի մեջ ջրի մակարդակը միշտ պահպանվում է երկու տվիչների միջակայքում:
3. ՄԵՐԻ ՋՊՂ093 բլոկը իրականացնում է վերը նշված երկու բլոկների գործողությունները համատեղ` ունի երկու ելք, որոնցից մեկը աշխատացնում է բաք լցնող պոմպը, իսկ մյուսը` բաքից ջուրը մղողը:
Բլոկները պատվիրատուի պահանջով արտադրվում են 220Վ. 50Հրց. կամ 24Վ. 50Հրց. սնման լարումներով: Յուրաքանչյուր բլոկի հզորության ծախսը չի գերազանցում 5 Վատտը, իսկ ելքային շղթան սիմիստորային ռելեով է, որն աշխատում է ցանկացած լարման և հզորության թողարկիչի հետ:
Գինը` ՄԵՐԻՋՊՂ091 ................ 45000
ՀՀԴ ՄԵՐԻՋՊՂ092 ................ 45000
ՀՀԴ ՄԵՐԻՋՊՂ093 ................ 85000ՀՀԴ