«ՄԵՐԻ» Էլեկտրական ջրատաքացուցիչները նախատեսված են բնակարաննեում և հիմնարկ ձեռնարկություններում անհատական տաք ջրամատակարարման համակարգի համար, և կարող են նաև տեղադրվել այն վայրերում, որտեղ իրականացվում է տաք ջրամատակարարում գազի կաթսաներով, որպես ալտերնատիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձմեռվա անպատեհ պահին կարող է դադարեցվի գազամատակարարումը վթարի պատճառով, կամ շարքից դուրս գա գազի կաթսան, որը պատահում է հաճախակի, և ստեղծված անելանելի վիճակից դուրս է բերում մեր ձեռնարկության արտադրած բարձրորակ էլեկտրական ջրատաքացուցիչը, որը տարիներ շարունակ իր անխափան աշխատանքով գոհացնում է մեր գնորդներին:

Բարձր օգտակար գործողության գործակցի (98%) և անվտանգության քառակարգ համակարգի մեր արտադրանքը չի զիջում համաշխարհային նմուշներին: Արտադրվում են հոսունացող և կուտակային ցանկացած հզորության ջրատաքացուցիչներ (11-250կՎտ) նախնական պատվերով, իսկ ավելի մասսայական պահանջարկ են ներկայացնում 11, 12, 13 և 18 կՎտ հզորություններով ջրատաքացուցիչները, նկ.1-ում պատկերված է հոսունացող ջրատաքացուցիչը, իսկ նկ. 2-ում` կուտակայինը: